Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր Զելանդիայի փոխվարչապետն անձամբ Է Էրդողանի հետ քննարկելու նրա արած խիստ արտահայտությունները

Նոր Զելանդիայի փոխվարչապետն անձամբ Է Էրդողանի հետ քննարկելու նրա արած խիստ արտահայտությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը մտադիր Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քննարկել նրա խիստ արտահայտությունները հակաիսլամիստական հայացքների տեր նորզելանդացիների եւ ավստրալացիների հասցեին, որոնք Թուրքիայի ղեկավարն արել Է մարտի 19-ին: Մարտի 20-ին այդ մասին հայտնել Է Նոր Զելանդիայի Newshub նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է պորտալը, Թուրքիայի Էրեգլի քաղաքում կայացած հանրահավաքում մեկնաբանելով վերջերս Նոր Զենադիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, Էրդողանը խիստ բացասաբար Է արտահայտվել այն ավստրալացիների եւ նորզելանադացիների մասին, որոնք դատապարտում են իսլամիզմը: Նա նշել Է, որ այդ մարդիկ ավելի լավ Է չայցելեն Թուրքիա: Հակառակ դեպքում, նրա խոսքով՝ նրանց շատ տհաճ հետեւանքներ են սպասում: «Ես պատրաստվում եմ մոտ ժամանակներս մեկնելու Թուրքիա եւ մտադիր եմ անձնական հանդիպման ժամանակ քննարկել այդ հարցը նախագահ Էրդողանի հետ՝ պարզություն մտցնելու համար»,- նշել Է Նոր Զելանդիայի արտգործնախարարության ղեկավար եւ երկրի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը: Նրա խոսքով՝ այդ արտահայտություններն «սպառնալիքի տակ են դնում» երկու երկրների հարաբերությունների «ապագան», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am