Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

Սի Ցզինպինը Նազարբաեւին հրավիրել Է Պեկին՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդիպում Է ունեցել Չինաստանի դեսպան Չժան Սյաոյի հետ եւ քննարկել երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Նազարբաեւի մամուլի ծառայությունը: «Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են Ղազախստանի եւ ՉԺՀ-ի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման եւ փոխշահավետ համագործակցության զարգացման կարեւորությունը»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, չինացի դիվանագետը Նազարբաեւին փոխանցել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերը՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» Միջազգային համագործակցության համաժողովին, որն ընթացիկ տարվա ապրիլին կայանալու Է Պեկինում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ