Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Ապրիլ

Հայկական ԱԷԿ-ում լրացուցիչ կուսումնասիրեն մինչև 600 մեգավատ հզորությամբ միջուկային էներգաբլոկ ունենալու հնարավորությունները


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014-2015 թվականներին Հայաստանը  Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության և ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն ասաց, որ  այսօրվա գործող ռազմավարությամբ նախատեսվում է ավարտել շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն ու  ապագայում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ` մինչև 600 մեգավատ հզորությամբ, ինչի համար  անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ:

«Բոլորս գիտենք, որ Ատոմակայանի կանգառից հետո` 90-ական թվականներին,  մենք ունեցանք էներգետիկ ճգնաժամ, ինչի հետևանքով բնակչությունը մնաց առանց էլեկտրաէներգիայի, Սևանա լճի մակարդակը նվազեց, և միայն ատոմակայանի վերագործարկումից հետո հնարավոր եղավ դուրս գալ էներգետիկ ճգնաժամից»,-հավելեց նա:

Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին պանելային քննարկումն անցկացվել է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում` «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ օժանդակությամբ:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ