Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԶԲ-ի պատվիրակությանը փոխվարչապետ Գրիգորյանին ներկայացրել է համագործակցության զարգացման ուղղությունները

ԱԶԲ-ի պատվիրակությանը փոխվարչապետ Գրիգորյանին ներկայացրել է 
համագործակցության զարգացման ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով, որ մոտ կես տարի է անցել Կասիմի հետ ունեցած վերջին հանդիպումից, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է վերջին ժամանակաշրջանում երկրում տեղի ունեցած զարգացումներն և ՀՀ կառավարության վերջերս հաստատված ծրագրի գերակայությունները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ ունեցած համագործակցության մակարդակը և ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության հետ փոխգործակցության արդյունավետությունը: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է ԱԶԲ-ի գործունեությունը հատկապես մասնավոր հատվածում, քանի որ դա, ըստ փոխվարչապետի, նպաստում է երկրում ճիշտ բիզնես մշակույթի ներդրմանը, գործարարության ոլորտում թափանցիկության բարձրացմանը և թիրախային լուծումների մշակմանը: 

ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նշելով, որ ԱԶԲ-ն ձգտում է դառնալ գիտելիքի բանկ և փորձագիտական աջակցություն ցուցաբերել գործընկերներին: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կրթության, արդարադատության, ֆինանսների և ենթակառուցվածքների ոլորտներում նախատեսված բարեփոխումների բովանդակության շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am