Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երևանում տրանսպորտային համակարգի բարեփոխումների հետ կապված գործում է նոր հանձնաժողով

Երևանում տրանսպորտային համակարգի բարեփոխումների հետ կապված գործում է նոր 
հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանում տրանսպորտային նոր համակարգ ունենալու ուղղությամբ սկսվում են կոնկրետ քննարկումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ համապատասխան մասնագետները մեկնել են Պրահա՝ վերից վար  ուսումնասիրելու համակարգը, փորձը: «Շատ հարցեր կան, որոնք մենք իրենց տալու ենք: Բացի այդ տրանսպորտային համակարգի նոր հանձնաժողովն է ստեղծվում, որտեղ ներգրավվելու են շատ լայն շրջանակներ՝ ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տրանսպորտի նախարարությունից մասնագետներ»,-հավելեց նա:

Ինչ վերաբերվում է օրեր առաջ Կենտրոնի թաղապետի կայանատեղերի գների բարձրացման հետ կապված հայտարարությանը, քաղաքապետը նշեց, որ հարցը կարելի է քննարկել տրանսպորտի համակարգի կայացումից հետո: « Երբ լուծված կլինի տրանսպորտային համակարգի խնդիրը, բնականաբար, ընդօրինակելով նաև զարգացած երկրների օրինակը, նաև կենտրոնը բեռնաթափելու համար կարելի է քննարկել հարցը»,-հավելեց Մարությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am