Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Լա Սկալա» թատրոնը հրաժարվեց էր Ռիադի նվիրատվությունից Խաշկոջիի գործի պատճառով. La Stampa

«Լա Սկալա» թատրոնը հրաժարվեց էր Ռիադի նվիրատվությունից Խաշկոջիի գործի պատճառով. La Stampa

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի «Լա Սկալա» թատրոնը Ջամալ Խաշկոջիի սպանության կապակցությամբ որոշել Է հրաժարվել Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորումից: Այդ մասին, վկայակոչելով Միլանի քաղաքագլուխ Ջուզեպե Սալային, մարտի 18-ին հայտնել Է La Stampa իտալական թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարտի 7-ին հրատարակությունը գրել Էր թատրոնի եւ Սաուդյան Արաբիայի իշխանությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության մասին, որը Էր Ռիադի կողմից տարեկան 3 մլն եվրոյի վճարում Է նախատեսում հինգ տարվա ընթացքում: Դրա փոխարեն թատրոնի տնօրենների խորհրդում պետք Է ընդգրկվեր Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը:

«Մենք միաձայն որոշեցինք վերադարձնել փողերը,-հայտարարել Է Սալան:-Այսօրվա դրությամբ համագործակցության ոչ մի այլ ձեւ հավանության չի արժանացել»:

Ինչպես նշում Է հրատարակությունը, որոշումն ընդունվել Է թատրոնի տնօրենների խորհրդում: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Էր Ռիադի հետ թատրոնի համագործակցության մասին լուրն առաջացրել Է մի շարք իտալացի քաղաքական գործիչների բողոքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am