Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դատարանը մերժեց Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացրած հայցը

Դատարանը մերժեց Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների 
ներկայացրած հայցը


ԳՅՈՒՄՐԻ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մարտի 19-ին, մերժեց ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու հայցը։
Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացրած հայցի քննությունն ընթացավ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։ Նիստը նախագահում էր Վահե Միսակյանը: Իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը պնդեց հայցը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, Անդրեյ Ռազգիլդեևը ձերբակալվել է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը ևս հայկական տարածք է, այդ պատճառով զինծառայողը պետք է տրամադրվի հայկական կողմին։ Զինծառայողի` բազայում գտնվելու հանգամանքը, ըստ Զալյանի, սահմանափակում է տուժողի իրավահաջորդների իրավունքները:
Դատախազ Միհրան Մարտիրոսյանը նշեց, որ ենթադրյալ մեղադրյալը ձերբակալվել է ռազմակայանի տարածքում, գործողություններն իրականացվել են հայկական և ռուսական կողմի համատեղ գործողությունների արդյունքում: «Այս պարագայում զինվորի հանձնումը դեմ է ՌԴ սահմանադրությանը, բացի այդ, նրա` ռազմաբազայում գտնվելու հանգամանքը չի խոչընդոտում վարույթ իրականացնող մարմնի գործողությունները»,- նշեց դատախազը` ասելով, որ այս պահին Ռազգիլդեևը գտնվում է 102– րդ ռազմակայանի տարածքում:
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում մահացել էր 57–ամյա Ջուլիետա Ղուկասյանը։ Սպանության կասկածանքով կալանավորվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դեկտեմբերի 12-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ղուկասյանի իրավահաջորդները մինչդատավարական վարույթ էին ներկայացրել կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ռուսական ռազմակայանից ՔԿՀ տեղափոխելու հարցը:
Վարույթն իրականացնող մարմինը 2018 թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել էր Ռազգիլդեևին ռուսական ռազմակայանի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am