Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

ԱԱՊ-ի ներկայացուցիչը անհրաժեշտ է համարում լրացնել հայ-հունական տնտեսական հարաբերությունների բացերը


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ և բիզնես-խորհրդատվության բաժնի պետ Դիմիտրիս Դիմիտրիուն վստահ է, որ Երևանում ընթացող հայ-հունական գործարար համաժողովը մեկնարկ է հանդիսանալու Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների զարգացման համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դիմիտրիուն անհրաժեշտ համարեց լրացնելու բացը երկու տնտեսական հարաբերությունների միջև:

«Մշակութային, քաղաքական, ինչպես նաև կրոնական հարաբերությունները ամուր են մեր երկրների միջև, ուստի, վստահ եմ, որ մենք իսկապես գերազանց դիվանագիտական հարաբերություններ ունենք: Այնուամենայնիվ, տնտեսական համագործակցությունը ակնհայտորեն բացակայում է և իրական ներուժից հետ է մնում: Այս պահին առևտրի ծավալը շատ ցածր է մեր երկրների միջև, ուստի պետք է արդեն ինչ-որ քայլ ձեռնարկել: Շատ ոլորտներ կան, որտեղ մենք կարող ենք համագործակցել, դա մեր երկկողմանի շահերից է բխում»,- ընդգծեց Դիմիտրիուն:

ԱԱՊ-ի ներկայացուցչի խոսքով` հայ-հունական համաժողովը  հայ գործարար համայնքի համար նշանակալի հնարավորություն է ճանաչելու հունական գործընկերների  և արտադրանքի այս կամ այն ոլորտներում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ