Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինդոնեզիայում աճում Է հեղեղումների ու սողանքների պատճառով զոհվածների թիվը

Ինդոնեզիայում աճում Է հեղեղումների ու սողանքների պատճառով զոհվածների թիվը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Պապուա արեւելյան նահանգում հեղեղումների ու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 89-ի, եւս 159 հոգի տուժել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել Էր 77 զոհվածների եւ 116 տուժածների մասին: Գործակալության տեղեկատվությամբ՝ Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն հայտարարել Է, որ եւս 74 մարդ անհետ կորել Է, ընդ որում՝ «զոհերի թիվը կարող Է աճել, քանի որ տարերքը մեծ տարածք Է ընդգրկել»:

Բացի այդ, ներկա պահի դրությամբ գրեթե 7 հազար մարդ հարկադրված Է եղել լքել իրենց տները եւ տեղավորվել տարհանման կենտրոններում: Հեղեղումների ու սողանքների հետեւանքով ավերվել են շուրջ 250 շենք, երեք կամուրջ, ութ դպրոց եւ ենթակառուցվածքի այլ շենքեր: Փրկարար ծառայությունների 1,5 հազարից ավելի աշխատակիցներ շարունակում են որոնողափրկարարական գործողությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am