Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանությունը հայտնում է Մարգահովիտ գյուղի հարակից անտառում հնարավոր ապօրինի ծառահատման դեպքի մասին

Ոստիկանությունը հայտնում է Մարգահովիտ գյուղի հարակից անտառում հնարավոր 
ապօրինի ծառահատման դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի ծառայողները մարտի 15-ին ժամը 23.55-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 26-րդ կմ-ին ծառայություն կատարելիս ստուգման են ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան` բեռնված մոտ 2 խմ փայտանյութով, որի ձեռք բերման վերաբերյալ ավտոմեքենայի վարորդը՝ 1987 թ. ծնված Նվեր Ղ.-ն, չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտարարել է, որ մարտի 15-ին Մարգահովիտ գյուղի մոտակա անտառից բենզասղոցի գործադրմամբ հատել է մեկ կանգուն ծառ և փայտանյութը բեռնել իր ավտոմեքենան՝ Թեղուտ գյուղ տեղափոխելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

«Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ Վանաձորի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]