Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի ճանապարհներն ազատվել են մերկասառույցից եւ ձնածածկույթից

Գեղարքունիքի մարզի ճանապարհներն ազատվել են մերկասառույցից եւ ձնածածկույթից


ԳԱՎԱՌ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզի ճանապարհներին դժվարանցանելի իրավիճակ էր առաջացել մարտի 17-ի երեկոյան եւ մարտի 18-ի գիշերվա ընթացքում տեղացած ձյան պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, տեղումներն առավել շատ են եղել Գավառի եւ Մարտունու տարածքներում, որտեղ ձյան բարձրությունը հասել է մինչեւ 15 սանտիմետրի:«Գիշերվա սառնամանիքի պայմաններում թաց ձյունը վերածվել էր մերկասառույցի՝ դժվարություններ ստեղծելով տրանսպորտային երթեւեկության համար: Առավոտյան կողմ ձեռնարկված մաքրման ու մշակման աշխատանքների, ապա ջերմաստիճանի տաքացման շնորհիվ ժամը 11-ի դրությամբ արդեն ճանապարհները բոլոր ուղղություններում ազատվեցին մերկասառույցից ու ձնածածկույթից: Երեկոյան ժամերի դրությամբ մարզում որեւէ փակ կամ դժվարանցանելի ճանապարհ չկա: Այս գիշեր սպասվում են ձյան նոր տեղումները, որի պատճառով հնարավոր է, որ հերթական անգամ դժվարին իրավիճակ առաջանա ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am