Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երեք քաղաքացի համալրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շարքերը

Երեք քաղաքացի համալրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շարքերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամաններով Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացի համալրել է Քրեակատարողական ծառայության շարքերը, իսկ քրեակատարողական 6 ծառայող կրտսեր խմբից փոխադրվել է միջին խումբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նրանց բոլորին շնորհվել է արդարադատության լեյտենանտի կոչում:

Արտյոմ Մխոյանը շնորհավորելով ծառայողներին` նշել է, որ սպայի ուսադիրներ կրելը շատ պատվաբեր է, միևնույն ժամանակ նաև՝ պատասխանատու. «Յուրաքանչյուր ծառայող պիտի ձգտի ծառայել այնպիսի նվիրումով, ծառայողական  այնպիսի կարգապահությամբ, որ նրանով հպարտանան և՛ նրա գործընկերները, և՛ նրա ընտանիքը: Պատվով կրե՛ք այս ուսադիրները»,- մաղթելով բոլորին բարի ծառայություն՝ իր խոսքն ամփոփել է  Ծառայության պետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am