Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան կառավարությանն է ներկայացրել կինոյի պետական կառավարման մոդելի փոփոխության առաջարկ

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան կառավարությանն է ներկայացրել 
կինոյի պետական կառավարման մոդելի փոփոխության առաջարկ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ՀՀ կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների երկու փաթեթ: Փաթեթներից մեկը վերաբերում է ֆիլմարտադրության համար պետական կառավարման մոդելի փոփոխությանը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 18-ին ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հայ կինոոլորտի ներկայացուցիչների հանդիպում-քննարկմանն այս մասին հայտնեց ֆեդերացիայի հիմնադիր-անդամ, կինոռեժիսոր  Հովհաննես Գալստյանը:

«Առաջին խնդիրը կինոյի պետական կառավարման մոդելի խնդիրն է: Տասնամյակներ շարունակ զարգացել է  մի տրամաբանություն, հիմա տրամաբանությունը, կարծես թե, փոխվում է: Ամեն ոլորտ պետք է համապատասխանեցվի կառավարության ընդհանուր տրամաբանությանը: Իսկ կառավարության տրամաբանությունը պետական կառավարման օպտիմալացումն է և արդյունավետության բարձրացումը:  Հիմա ֆիլմարտադրողների ֆեդերացիան փաթեթ է ներկայացրել կառավարություն: Դրա նպատակը պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացումն է, դա ենթադրում է կինոյի կառավարման կառուցվածքային փոփոխություններ»,-նշեց Գալստյանը:

Նա նաև նշեց, որ հացադուլի իր պահանջներից մեկը հենց պետական կառավարման մոդելի արմատական փոփոխությունն էր: Կառավարության հետ այդ համաձայնությունը ձեռք է բերվել, և հիմա քննարկումների փուլում է: Գալստյանի խոսքով՝ պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու մոդելի փոփոխությունը ենթադրում է, որ այն կառույցները, որոնցով պետությունը կարգավորում է ֆիլմարտադրությունը, պետք է բարեփոխվեն: Նրա կարծիքով՝ դրանք հին մոդելին են համպատասխանում:

Իսկ կառավարության ներկայացրած առաջարկների երկրորդ փաթեթը վերաբերում է օրենսդրական կարգավորումներին՝ սկսած Կինոյի մասին օրենքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am