Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգություն սարքած ահաբեկիչը հրաժարվել Է փաստաբանից

Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգություն սարքած ահաբեկիչը հրաժարվել Է փաստաբանից

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի Բրենթոն Թարանթը, որը մեղադրվում Է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել Է փաստաբանի ծառայություններից: Մարտի 18-ին այս մասին The New Zealand Herald թերթին հայտնել Է դատարանի կողմից Թարանթի փաստաբան նշանակված Ռիչարդ Փիթերսը: Նա արդեն որպես ավստրալացու պաշտպան հանդես Է եկել մարտի 16-ի առաջին հրապարակային դատաքննությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ պաշտպանյալը հայտնեց, որ ցանկանում Է ապագայում ինքնուրույն իրեն ներկայացնել դատական նիստերի ժամանակ, եւ ինձ չթվաց, թե նա ինչ-որ հոգեկան կամ հոգեբանական խնդիրներ ունի, բացառությամբ, անշուշտ, ծայրահեղ աջ հայացքների, որոնց նա հետեւում Է»,- ասել Է փաստաբանը: Փիթերսը նաեւ նշել Է, որ իրենց շփման ընթացքում Թարանթն ափսոսանք կամ զղջում չի հայտնել արածի համար, եւ որ նրա հրաժարումը փաստաբանից, ամենայն հավանականությամբ, թելադրված Է դատական ունկնդրումները որպես իր հայացքների քարոզչության համար հարթակ օգտագործելու ցանկությամբ:

Այս գործով հաջորդ դատաքննությունը տեղի կունենա ապրիլի 5-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am