Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ձնաբուք և ավտոմեքենաների արգելափակում Վայոց ձորի մարզում. մինչ լուսադեմ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 24 ուղևորի

Ձնաբուք և ավտոմեքենաների արգելափակում Վայոց ձորի մարզում. մինչ լուսադեմ 
փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 24 ուղևորի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում (ՄՓՎ) մարտի 17-ին՝ ուշ երեկոյան,  ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-35-րդ կմ-ում կան արգելափակված ավտոմեքենաներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ժամը 22:07-ին դեպքի վայր է մեկնել թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (ЗИЛ-131): Պարզվել է, որ այդ հատվածում արգելափակվել են 2 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենաներ՝ 24 ուղևորով: Մինչև ժ.00:09-ը հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար և 3 մարդատար ավտոմեքենա՝ 7 ուղևորով:  

Ժամը 00:45-ին դեպքի վայր է մեկնել նաև ՄՓՎ օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամը 03:07-ից մինչև ժ.04:55-ը ընկած ժամանակահատվածում հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և մնացած 17 ուղևորներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am