Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ

Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա 
են անցկացնում կառավարության շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազավորված ըմպելիքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանց մտահոգում է գազավորված ըմպելիքի արտադրության նկատմամբ հարկային բեռն ավելացնելու որոշումը:

Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների աշխատակիցները նշում են, որ հարկային բեռի ավելացումը նպաստելու է իրենց արտադրանքի թանկացմանը, ինչը իր հերթին հանգեցնելու է սպառման ծավալների նվազման: Նրանց խոսքով՝ դրա արդյունքում գազավորված ըմպելիք արտադրությամբ զբաղվող շատ ընկերություններ կարող են փակվել:

Նրանց մտահոգում է նաև այն հանգամանքը, որ նախատեսվում է բարձրացնել միայն գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հարկային բեռը, իսկ նեկտարների, կոմպոտների, բնական հյութերի արտադրությանը՝ ոչ:

Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ իրենց խնդիրները քննարկելու, մտահոգությունները ներկայացնելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am