Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մահացել Է «Քրեական ընթերցվածք» ֆիլմի երաժշտության հեղինակ Դիք Դեյլը

Մահացել Է «Քրեական ընթերցվածք» ֆիլմի երաժշտության հեղինակ Դիք Դեյլը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մահացել Է երաժիշտ Դիք Դեյլը՝ Misirlou հայտնի սինգլի հեղինակը, որը գրվել Է Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երաժիշտ Բրայան Ուիլսոնը գրել Է իր Twitter-ում:

Երաժիշտը վախճանվել Է կյանքի 82-րդ տարում: Դիք Դեյլը հայտնի Է որպես «սերֆ-ռոք» ոճի՝ ամերիկյան գործիքային երաժշտության հիմնադիր, որը ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն Էր վայելում 1960-ական թվականներին: Նրա իսկական անունը Ռիչարդ Էնթոնի Մոնսուր Է: Նա ծնվել Է 1937 թվականին Բոսթոնում (ԱՄՆ): Իր երաժշտական կարիերան Դեյլն սկսել Է 1959 թվականին, իսկ առաջին ալբոմը թողարկել Է 1962 թվականին: Ընդհանուր առմամբ իր կարիերայի ընթացքում նա թողարկել Է 11 ալբոմ եւ երգերի 14 հավաքածու, քանիցս մասնակցել Է երաժշտական եւ թոք-շոուների, ինչպես նաեւ ինքն իր դերակատարն Է եղել հեռուստասերիալներում եւ ֆիլմերում: Ինչպես գրում Է TMZ պորտալը, երաժիշտը երկար տարիներ առողջության հետ կապված խնդիրներ Է ունեցել, մասնավորապես, նա երկու անգամ հաղթահարել Է ուղիղ աղիի քաղցկեղը, բուժվել Է շաքարախտի դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am