Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Արարատ Միրզոյանը և ՄԱԶԾ-ի բյուրոյի տնօրենը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման հարցեր


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  (ՄԱԶԾ) տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի զարգացման գործում: Օրենսդիր մարմնի ղեկավարը մասնավորապես ընդգծել է ընտրությունների կազմակերպման  գործընթացում ցուցաբերված օժանդակությունը, հետագա համագործակցության համատեքստում կարեւորել ԱԺ ծրագրերին ուղղված փոխգործակցությունը:

Արարատ Միրզոյանն առաջնահերթ է համարել խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողություների զարգացումը` այդ թվում փորձագիտական եւ աշխատակազմի ունակությունների բարելավումը: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության կարեւորությունը՝ օգտակար համարելով միջազգային փորձի ուսումնասիրումը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության օրակարգը՝ մասնավորապես ընդգծելով իրականացվող  բարեփոխումների անհրաժեշտությունը:

Միրյանա Շպոլյարիչ Էգգերը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում կայացած ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների եւ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա ողջունել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները, անդրադարձել ՄԱԶԾ-ի եւ Հայաստանի խորհրդարանի համագործակցությանը, դիտարկել հիմնական առաջնահերթությունները՝ ուղղված երկրում իրականացվող գործընթացներին  ու զարգացման ծրագրերին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը տարբեր ուղղություններով: 
 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ