Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ն ութ ռուսաստանցիների սեւ ցուցակ մտցրեց Կերչի նեղուցի միջադեպի պատճառով

ԵՄ-ն ութ ռուսաստանցիների սեւ ցուցակ մտցրեց Կերչի նեղուցի միջադեպի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ութ ռուսաստանցիների իր սեւ ցուցակում Է ներառել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում, որում մարտի 15-ին հրապարակվել են համապատասխան նորմատիվային ակտերը: Սահմանափակիչ միջոցներ են կիրառվել, մասնավորապես, Ղրիմի եւ Սեւաստոպոլի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության պետ փոխծովակալ Սերգեյ Ստանկեւիչի, առաջին կարգի կապիտան Ռուսլան Ռոմաշկինի (ՌԴ ԱԴԾ-ի՝ Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլի վարչության կետի ծառայությանի պետ), առաջին կարգի կապիտան Անդրեյ Շեինի (ՌԴ ԱԴԾ-ի՝ Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլի սահմանապահ վարչության պետի տեղակալ), երկրորդ կարգի կապիտան Ալեքսեյ Շատոխինի (ՌԴ ԱԴԾ-ի՝ Ղրիմի Հանրապետության վարչության Կերչի կետի ծառայության պետ), Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am