Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մարտի 15-ին սպասվող իրադարձությունները

Մարտի 15-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

 

Այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է հանրային քննարկման: Շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ քննարկման կներկայացվի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարություն»-ը:

 

Երևանում կկայանա «Տուրիզմը և ֆիլմարտադրությունը. համագործակցության հեռանկարներ» խորագիրը կրող հանդիպում-քննարկում։ Գլխավոր բանախոսներն են՝ Associated Television International հեռուստաարտադրող ընկերության (ԱՄՆ) նախագահ Դեյվիդ ՄկՔենզին, լրագրող, «Laura McKenzie’s Traveler» հաղորդաշարի հեղինակ Լորա ՄկՔենզին, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։

 

Կովկասի ինստիտուտն անցկացնում է կլոր-սեղան քննարկում ղարաբաղյան հիմնահարցի և դրա շուրջ հասարակական ընկալումների վերաբերյալ: Գլխավոր բանախոսն է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

 

Startup Europe Week Yerevan 2019-ին ընդառաջ, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպում է տեղեկատվական այց Երևանում: Նպատակն է ծանոթանալ Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեխնիկական և ֆինանսական աջակցություն ստացած նորարարական ընկերություններին և ստարտափներին:

 

Մարտի 15-ը Քնի համաշխարհային օրն է: Օրվա հետ կապված Հայաստանում անցկացվում է իրազեկման շաբաթ: Հրավիրված մամուլի ասուլիսում «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչները կներկայացնեն

Հայաստանում քնի խանգարումների հետազոտության արդյունքները:

 

ԵՊՀ իրանագիտության ամբիոնը և ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը կազմակերպում են իրանցի կին գրող Փարվին Էթեսամիին նվիրված միջոցառում: Ելույթով հանդես կգա ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am