Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը փորձում է մայրաքաղաքին վերադարձնել իր մշակութային դիմագիծը

Երևանի քաղաքապետարանը փորձում է մայրաքաղաքին վերադարձնել իր մշակութային 
դիմագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքով, Ազատության հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժումը ետ կբերի մշակութային օջախի մթնոլորտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Դիմելով երևանցիներին, քաղաքապետը նշել է, որ այսօր ի կատար է ածվում երկար տարիների իրենց երազանքը` ազատագրվում է Օպերայի շրջակայքը:

«Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»,- եզրափակել է Մարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am