Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը Մեղրիի բաժին է հրավիրել Նռնաձոր գյուղի հարակից տարածքում որսագողության մեջ կասկածվող անձին

ՀՀ ոստիկանությունը Մեղրիի բաժին է հրավիրել Նռնաձոր գյուղի հարակից տարածքում 
որսագողության մեջ կասկածվող անձին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մարտի 2-ին, ժամը 18:30-ին, ոստիկանության Մեղրիի բաժին են հրավիրել 1966 թ. ծնված Սամսոն Գ.-ին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սամսոն Գ.-ն, 1987 թ. ծնված Արտյոմ Մ.-ի հետ, 2018թ. դեկտեմբերի վերջին որս անելու նպատակով գտնվել են Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի հարակից «Ուխտաքար» կոչվող տարածքում, որտեղ Արտյոմ Մ.-ն իր մոտ եղած հրազենով սպանել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված, որսն արգելված վայրի այծ, որի միսը կիսել են: Սամսոն Գ.-ն ներկայացրել է նշված որսի մսի՝ իրենց տանը մնացած, դեռևս չօգտագործված մասը: 

Նշանակվել է փորձաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am