Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մարտի 14-ին սպասվող իրադարձությունները

Մարտի 14-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մարտի 14-ին, շարունակվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան: Նա կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստը կշարունակվի նաև այսօր: Երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Կառավարությունում կանցկացվի գործադիրի հերթական նիստը: Օրակարգում տասից ավելի հարցեր են:

Հայաստանի պատվիրակությունը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, մասնակցում Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին: Այն 5 տարին մեկ անգամ կազմակերպվում է նախարարական մակարդակով:

Արաբկիր բժշկական համալիրում լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» ՀԿ-ը կներկայացնի «Ծնողական օնլայն դպրոց» ծրագիրը:

Հայկական պետական մանկավարժական համալսարանում կներկայացվեն այսօրվա աշխատաշուկայում տիրող իրավիճակի, պահանջարկ վայելող մասնագիտությունների մասին սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

Ժողովրդական արվեստի կենտրոնում  կկայանա գեղանկարիչ Մհեր Հարությունյանի՝ «Հայրենի բնօրրան» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am