Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երկու ժողովուրդների պատմությունը համատեղված է նրանց ունեցած ապագայի ներուժով. Երևանում կայացել է հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպում

Երկու ժողովուրդների պատմությունը համատեղված է նրանց ունեցած ապագայի 
ներուժով. Երևանում կայացել է հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 13-ին կայացել է երկու երկրների նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Նա նշել է, որ երկու ժողովուրդների պատմությունն այսօր համատեղված է նրանց ունեցած ապագայի ներուժով: «Սա համագործակցության շատ լայն սպեկտր է՝ սկսած մեր մշակութային, կրթական, ժառանգությունից մինչև ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, էներգետիկա, տրանսպորտ, զբոսաշրջություն և այլն,-ասել է նախագահ Սարգսյանը: -Ներուժը հսկայական է, և այս ներուժի մեջ շատ բարձր եմ գնահատում առանձին ոլորտներում ուղղակի, կոնկրետ համագործակցությունը: Այդ համագործակցությունը պետք է լինի բազմաբնույթ»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը հավաստումն է այն բանի, թե որքան շատ են հետաքրքրված Հայաստանի հետ հարաբերություններով: «Չնայած մեր տարածաշրջանը լարված է և խառը, մենք կարողացել ենք պահպանել կայունությունը և մեր գրավչությունը»,-ասել է Վրաստանի նախագահը՝ նշելով, որ կայունության պահպանման շնորհիվ նախանշվում են շատ նոր ծրագրեր տարբեր ուղղություններով:
 
Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ մեծ հնարավորություններ կան զարգացնելու համագործակցակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության ոլորտներում:
 
Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ համաձայնելով, որ կայունությունը և կանխատեսելիությունը զարգացման կարևոր և անհրաժեշտ պայման են:
 
Վրաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը հրավիրել է մասնակցելու հուլիսին Բաթումիում կայանալիք «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովին: Նախագահ Սարգսյանն իր հերթին Վրաստանի նախագահին հրավիրել է հունիսին Դիլիջանում կայանալիք «Armenian Summit of Minds» միջոցառմանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am