ESPN-ը կազմել է ամենահանրաճանաչ մարզիկների ցուցակը
19:40, 12 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ESPN հեռուստաընկերությունը կազմել է սպորտային աշխարհի ամենահանրաճանաչ անձանց ցուցակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով պրոֆեսոիանլ եկամուտները, ոչ սպորտային գործունեությունից ստացված եկամուտները, սոցիալական ցանցերում հանրաճանաչությունը և Google-ում որոնման հարցումները:
Չորրորդ տարին անընդմեջ ցանկում առաջին հորիզոնականն է զբաղերել Թուրինի «Յուվանեթուս»-ի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն:
Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են «Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոեն Ջեյմսը և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում