Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

2020 թվականին Թրամփի վերընտրվելը պաշտպանում է ամերիկացիների միայն երրորդ մասը. հարցում

2020 թվականին Թրամփի վերընտրվելը պաշտպանում է ամերիկացիների միայն երրորդ մասը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի ընտրություններում նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելը պաշտպանում Է ամերիկացիների 38 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Մոնմուտի համալսարանի հետազոտական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մարտի 11-ին: Հարցվածների 57 տոկոսը կարծում Է, որ Սպիտակ տանը Թրամփին պետք Է փոխարինի այլ քաղաքական գործիչ:

Գնահատելով ընտրողների տրամադրություններն այն 300 ընտրատարածքներում, որոնք Թրամփի հաղթանակի համար առանձնապաս կարեւոր Էին 2016 թվականի ընտրություններում, հարցման կազմակերպիչները պարզել են, որ այդ ընտրատարածքներում, որտեղ ապրում Է ամերիկացի ընտրողների հինգերորդ մասը, միայն 33 տոկոսն Է պաշտպանում երկրորդ ժամկետով Թրամփի վերընտրվելը, իսկ 61 տոկոսը պատրաստ Է պաշտպանել այլ թեկնածուի:

«Թրամփն ունի կողմնակիցներ, սակայն պարզ չԷ՝ կկարողանա նա արդյոք հույս դնել տատանվող ընտրողների վրա, որոնք վերջին հաշվով ապահովեցին նրա հաղթանակը 2016 թվականի ընտրություններում»,-նշել Է Մոնմուտի համալսարանի հետազոտական ծառայության ղեկավար Պատրիկ Մյուրեյը: Հարցման մասնակիցներին առաջարկել են նաեւ իրենց վերաբերմունքն արտահայտել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների նկատմամբ:

Հարցմանը մասնակցած դեմոկրատների 28 տոկոսը հայտարարել Է, որ պաշտպանում Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի թեկնածությունը, որն առայժմ չի հայտարարել նախընտրական պայքարի մեջ մտնելու մասին:

Դեմոկրատական կուսակցության հարցված յուրաքանչյուր չորրորդ անդամը հանդես Է եկել հաջակցություն Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի: Դեմոկրատների 10 տոկոսը հայտարարել Է Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսին աջակցելու մասին, 8 տոկոսը պաշտպանել Է Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենին, 6 տոկոսը՝ Տեխասի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛ Ռուրքին: Իսկ եթե Բայդենը որոշի չմասնակցել նախագահական մրցավազքին, ապա, հարցման տվյալների համաձայն, նրա ներկայիս կողմնակիցների քառորդ մասը պատրաստ Է աջակցել Սանդերսին: Հարցումը հեռախոսով անցկացվել Է մարտի 1-ից մինչեւ 4-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել Է 746 գրանցված ընտրող: Հարցման վիճակագրական անճշտությունը գնահատվում Է 3,6 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am