Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի 
հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ մարտի 9-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել հայ ժողովրդի ողբերգությունը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ իր երկրի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով. «Մենք միշտ հիշում ենք հայոց մեծ ողբերգությունը եւ ամեն տարի հիշատակի արարողություններ են լինում մեր խորհրդարանում: Այս տարի նույնպես ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն տեղի կունենա»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am