Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Առողջապահական 13 կազմակերպություններ հիմնադրել էն «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիա

Առողջապահական 13 կազմակերպություններ հիմնադրել էն «Հայկական 
առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիա

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահական 13 կազմակերպություններ ստեղծել էն «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիա և այդ մասին ազդարարել  հիմնադրման մարտի 7-ին կայացած պաշտոնական արարողությունը։  Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին կոալիցիայի համակարգող խմբից,

Հաղորդագորթւան մեջ նշված է. «Կոալիցիայի նպատակն է մշտադիտարկել առողջապահության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ընթացքը, նպաստել բուժօգնության որակի բարելավմանը, առողջապահության ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանությանը և առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Թվով 13 հիմնադիր կազմակերպությունները մեծապես կարևորում են սոցիալական արդարության սկզբունքների վրա հիմնված որակյալ բուժօգնության ապահովումը և դրա հավասար հասանելիությունը բնակչության բոլոր շերտերին՝ հանրապետության ողջ տարածքում։ Կոալիցիայի առաջնահերթությունների շարքում որպես գերակա ուղղություն առանձնացվել են բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի բարելավման և որակյալ մասնագիտական կրթության ապահովման հիմնախնդիրները։

Բացման խոսքով հանդես եկավ բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը, ով, ի թիվս այլոց, նշեց բժիշկների իրավունքների պաշտպանության հրամայականի մասին: Ելույթներ ունեցան «Թուխմանուկ» ՀԿ նախագահ Մարիամ Չախոյանը, «Լոգոպեդների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Անուշ Բաբայանը և կոալիցիայի ստեղծման գործընթացը նախաձեռնած՝ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Եվա Չիչոյանը: Գևորգ Գրիգորյանի կողմից ընթերցվեց ՔՀԿ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» կոալիցիայի հիմնադրման հռչակագիրը, որը ստորագրվեց մասնակից կազմակերպությունների կողմից:

Կոալիցիայի աշխատանքային թիմը ողջունում է ոլորտային խնդիրներով հետաքրքրված  կազմակերպությունների և անձանց  ներգրավումը և ակտիվ մասնակցությունը կոալիցիայի աշխատանքներին:

ՀԱԱԽ կոալիցիան ստեղծվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական Երկխոսության Հանձնառություն» ծրագրի ներքո իրականացվող ենթադրամաշնորհային «ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի» շրջանակում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am