Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ազատանի բնակիչները միջոցներ կտնտեսեն շահագործման հանձնված 70 ԿՎՏ հզորությամբ արևային կայանի շնորհիվ

Ազատանի բնակիչները միջոցներ կտնտեսեն շահագործման հանձնված 70 ԿՎՏ հզորությամբ արևային կայանի շնորհիվ

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ազատան համայնքում մարտի 7-ին շահագործման հանձնվեց 70 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «Եվրասիա» բարեգործական ՀԿ նախագահ Նվեր Թորոսյանը, Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆոտովոլտային կայանը արտադրելու է 100 հազար կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչի արդյունքում շրջակա միջավայր կարտանետվի 50 հազար կգ ավելի քիչ ածխաթթու գազ՝ բարելավելով ինչպես տեղանքի ու հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակը, այնպես էլ՝ Ազատան համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական դրությունը:
«Այս կայանի բացման արարողությանը ես ուրախությամբ եմ մասնակցում մի քանի պատճառներով: Նախ` ինձ համար այս ծրագրի իրականացումը հայ-ճապոնական բարեկամության խորհրդանիշ է, հետո՝ անչափ ուրախալի է, որ գլոբալ տաքացման ժամանակներում մեր մարզում էներգիայի այլընտրանքային տարբերակ է գործարկվում: Այս կայանը հզորությամբ մարզում երկրորդն է, այն շահավետ է մի քանի տեսանկյուններից՝ շրջակա միջավայրն ավելի քիչ կաղտոտվի, իսկ համայնքն էլ որոշակի միջոցներ կտնտեսի, որոնք կուղղվեն այլ խնդիրների լուծմանը»,- նշեց Շիրակի մարզպետը:
Արևային կայանը կառուցվել է «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործակցությամբ իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում:
«Եվրասիա» ԲՀԿ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Իր գործունեության 21 տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, հասարակական, կրթական ոլորտների զարգացումը խթանող մի շարք ծրագրեր ու նախագծեր։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am