Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

80-ից բարձր տարիքի մոսկվացիների թիվը շուտով կգերազանցի 1 միլիոնը

80-ից բարձր տարիքի մոսկվացիների թիվը շուտով կգերազանցի 1 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի 80-ից բարձր տարիքի բնակիչների թիվն արդեն մի քանի տարի անց կգերազանցի 1 միլիոնը, ուստի անհրաժեշտ Է շարունակել բարեփոխումները առողջապահության եւ սոցիալական քաղաքականության բնագավառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ մայրաքաղաքի քաղաքագլուխը՝ Սերգեյ Սոբյանինը:

«Մեզանում սկզբունքորեն փոխվում Է բնակչության կառուցվածքը: Եթե 2010 թվականին 80-ից բարձր տարիքի բնակիչների թիվը 100 հազարից փոքր-ինչ ավելի Էր, ապա այժմ նրանց թիվն արդեն մոտավորապես 600 հազար Է: Կանցնի Էլի մի փոքր ժամանակ, մի քանի տարի, եւ մենք կունենանք 80-ից բարձր տարիքի 1 միլիոն մարդ»,-ասել Է Սոբյանինը՝ ելույթ ունենալով Մոսկվայի քաղաքացիական համաժողովի մարտի 6-ին անցկացված 9-րդ լիագումար նիստում:

Սա, նշել Է նա, «ընդհանրապես այլ քաղաք Է, բնակչության այլ կառուցվածք, այլ պահանջներ, առաջին հերթին՝ սոցիալական քաղաքականության եւ բժշկության բնագավառում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am