Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լենա Նազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

Լենա Նազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացումից:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանական նույնանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության սերտացման, շփումների աշխուժացման ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների իրականացման կարեւորությունը:

ԱԺ փոխնախագահը հետաքրքրվել է դեսպանատան կողմից կազմակերպվող միջոցառումների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, ինչին ի պատասխան Սերգեյ Կոպիրկինը պատմել է առաջիկայում իրականացվելիք բազմաբնույթ միջոցառումների մասին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am