Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 10 ֆուտբոլիստ չի մասնակցի ՊՍԺ-ի հետ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 10 ֆուտբոլիստ չի մասնակցի ՊՍԺ-ի հետ խաղին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 10 ֆուտբոլիստ չի մասնակցի ՊՍԺ-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: «Կարմիր սատանաների» 10 ֆուտբոլիստ` Ալեքսիս Սանչեսը, Անտոնիո Վալենսիան,  Խուան Մատան, Անտոնի Մարսիալը, Ջեյսի Լինգարդը, Մատեո Դարմիանը, Ֆիլ Ջոնսը, Անդեր Հերերան, Նեմանյա Մատիչը և Պոլ Պոգբան վնասվածքի պատճառով չեն մասնակցի խաղին:

Թիմի հետ Փարիզ է մեկնել «Յունայթեդ»-ի երկրորդ թիմի 5 ֆուտբոլիստ:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան ՊՍԺ-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մարտի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am