Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նոր Հայաստանը պատրաստ է նոր գաղափարներ առաջարկել ԵՄ-ի հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ

 Նոր Հայաստանը պատրաստ է նոր գաղափարներ առաջարկել ԵՄ-ի հետ 
համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ

ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը  Բրյուսելում կայացած քննարկումների ժամանակ անդրադարձել են Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք ՀՀ վարչապետի խոսքով, միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվեցին որպես եվրոպական լավագույն փորձին լիովին համապատասխան:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության ժամանակ ընդգծեց, որ
Հայաստանում այդ ընտրությունների նկատմամբ աննախադեպ հասարակական վստահություն կար:

«Այս համատեքստում մենք նաև բարձր ենք գնահատում ընտրական գործընթացների հաջող կազմակերպման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը:

Անշուշտ, մեր երկրում տեղի ունեցած այդ դինամիկ քաղաքական փոփոխությունները, ինչպես նաև մեր ժողովրդավարական ընտրություններն էլ ավելի մոտեցրին Հայաստանն ու Եվրամիությունը՝ ընդհանուր արժեքների շուրջ մեր նվիրվածության տեսանկյունից: Ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Նոր Հայաստանը պատրաստ է շարունակական ջանքեր գործադրել, նոր գաղափարներ ու նախաձեռնություններ առաջարկել՝ Եվրոպական միության եւ նրա անդամ պետությունների հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ:
«Ուրախ եմ, որ մեր եվրոպացի բարեկամներն ու գործընկերներն ունեն նման մոտեցում և տեսլական մեր երկկողմ օրակարգի նկատմամբ»,- ասաց նա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am