Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Զենիթ»-ի նախագահը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին

«Զենիթ»-ի նախագահը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով 
հետաքրքրված լինելու մասին

ՄՈՍԿՎԱ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, սակայն այս պահին բանակցություններ չեն վարվում: Մոսկվայում  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է «Զենիթ»-ի նախագահ, «Գազպրոմ» ընկերության նախկին փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:

«Եվրոպական առաջնությունների բոլոր առաջատար ֆուտբոլիստները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Թիմը կառուցելու հեռանկարի տեսանկյունից անպայման պետք է ներգրավել այդպիսի մակարդակի ֆուտբոլիստների: Պարզ է, որ նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», ունի գործող պայմանագիր, գտնվում է իր մարզավիճակի գագաթնակետում է: Նա 30 տարեկան է, և հաշվի առնելով նրա ֆիզիկական տվյալները, հեշտությամբ կարող է մինչև 35 տարեկանը խաղալ, ինչպես մեզ մոտ խաղում են Ալեքսանդր Անյուկովը, Յուրի Ժիրկովը: Խոսք չկա այն մասին, որ նա իր խաղամակարդակով իր տեղը կգտնի մեր թիմի կազմում: Ես կարծում եմ, որ նրա համար հեշտ կլինի «Զենիթ»-ի խաղին ադապտացվելը»,- ասաց Մեդվեդևը:

«Զենիթ»-ի նախագահն ընդգծեց, որ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու բանակցություններ այս պահին չեն վարում: Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ այդ հարցով բանակցություններ կսկսեն՝ նշելով, որ մինչև ակումբի տրանսֆերային քաղաքականությունը որոշակիացնելը որևէ այլ բան չի կարող ասել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am