Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սինգապուրում ներկայացվել Է աշխարհում առաջին անվարորդ Էլեկտրական ավտոբուսը՝ 80 ուղեւորի համար

Սինգապուրում ներկայացվել Է աշխարհում առաջին անվարորդ Էլեկտրական ավտոբուսը՝ 80 ուղեւորի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 5-ին Սինգապուրում ներկայացվել Է 80 ուղեւորի համար նախատեսված անվարորդ Էլեկտրական ավտոբուս, որը մշակվել Է Volvo ավտոկոնցեռնի եւ Նանյանի տեխնոլոգիական համալսարանի կողմից: Արտադրողներն իրենց մշակումն առաջինն են համարում աշխարհում, որի փորձարկումները ճանապարհներին կսկսվեն մի քանի ամսվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայում մասնագետներն արդեն ավարտել են 12-մետրանոց ավտոբուսի հաջող փորձարկումները հատուկ փորձարանում: 80 ուղեւորի տեղափոխելու համար հաշվարկված փոխադրամիջոցի ընթացքի պաշարը կազմում Է 25 կիլոմետր, Էլեկտրակայանքի ամբողջական լիցքավորումը տեւում Է վեց րոպե: Ավտոբուսը հանդերձված Է GPS համակարգով, տվիչներով, որոնք թույլ են տալիս հեռավոր օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալ եւ մշակել օպտիկական համակարգերի, ինչպես նաեւ հատուկ խցիկների օգնությամբ, որոնք արտացոլում են շրջակայքի եռաչափ պատկերը:

Փոխադրամիջոցի փորձարկումներն անցկացվում են վարորդի, ինչպես նաեւ օպերատորի ներկայությամբ, որոնք գտնվում են դրա հետնամասում: Քաղաքային իշխանությունները հույս ունեն, որ Սինգապուրի առանձին շրջաններում անվարորդ ավտոբուսի առեւտրային օգտագործումը կսկսվի արդեն մինչեւ 2022 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am