Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Հնդկաստանին եւ Թուրքիային կզրկի առեւտրական արտոնություններից

ԱՄՆ-ը Հնդկաստանին եւ Թուրքիային կզրկի առեւտրական արտոնություններից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է Հնդկաստանին եւ Թուրքիային զրկել ԱՄՆ-ի Արտոնությունների գլխավոր համակարգի (ԱԳՀ) շրջանակներում տրամադրված առեւտրական արտոնություններից: Ինչպես մարտի 4-ին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, պետության ղեկավարը համապատասխան ծանուցումն ուղարկել Է Կոնգրես, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երբ որոշումն ուժի մեջ մտնի, հնդկական եւ թուրքական ապրանքները, որոնց վրա առաջ տարածվում Էր ԱԳՀ-ի ռեժիմը, ԱՄՆ ներկրվելիս մաքսատուրքերով կհարկվեն ընդհանուր հիմունքներով: Ծանուցման համաձայն՝ դրա համար կթողարկվի առաձնին նախագահական պրոկլամացիա: Ըստ կանոնների՝ այն կարող Է տարածվել Կոնգրեսի ծանուցումից հետո 60 օրից ոչ շուտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am