Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտի 5-ին սպասվող իրադարձությունները

Մարտի 5-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մարտի 5-ին, շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Բելգիայի Թագավորություն: Մի շարք պաշտոնական հանդիպումներից զատ, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի հետ:

Այսօր իր աշխատանքները կսկսի ԱԺ-ը: Առաջիկա չորս օրերին օրենսդիրը կքննարկի մի շարք օրենքի նախագծեր:

Բնապահպանության նախարարությունը քննարկման է դնում փաթեթ, որով արգելվում է պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը: Ըստ նախնական հետազոտության, այս նախաձեռնությունը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին նրանց վաճառքը Հայաստանում կարգելվի:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կստանա 10 միավոր ճապոնական «Nissan-Patrol» արագ արձագանքման ավտոմեքենա: Նախարարության շարահրապարակում կկայանա ավտոմեքենաների՝ ԱԻ նախարարությանը հանձնելու հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Այսօր Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 60 տարեկան: Օրվա առթիվ նախատեսված են մի շարք միջոցառումներ: «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ տեղի կունենա հիշատակի և ոգեկոչման արարողություն:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am