Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մարտիմեկյան զոհերի հիշատակին վարչապետի գլխավորած երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ

Մարտիմեկյան զոհերի հիշատակին վարչապետի գլխավորած երթն ավարտվեց 
Մյասնիկյանի արձանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ Երևանում անցկացվել է երթ, որին մասնակցել են մասնակցել են նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա դուստրերը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու նրա տիկինը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պատգամավոր, կառավարության անդամներ, բազմաթիվ քաղաքացիներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երթը մեկնարկեց Երևանի Ազատության հրապարակից, անցնելով Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով և ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ: 

Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ դրեց Մյասնիկյանի արձանին և հարգանքի տուրք մատուցեց բոլոր զոհերի հիշատակին: 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտիմեկյան իր ուղերձում անդրադարձել էր քայլերթի նշանակությանը՝ նշելով. «Մենք այս քայլերթով մեր հարգանքի տուրքը կմատուցենք Մարտի 1-ի, քաղաքական բոլոր սպանությունների զոհերին և մեր վճռական ոչը կասենք բռնություններին, անարդարությանը, ապօրինություններին, կոռուպցիային, ընտրակեղծիքներին, իրավունքների ոտնահարմանը»:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի, Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am