Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետությունը մարզպետարանների աշխատակազմերում միջինը 30 տոկոս կրճատումներ կանի

Պետությունը մարզպետարանների աշխատակազմերում միջինը 30 տոկոս կրճատումներ 
կանի

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը օպտիմալ և արդյունավետ կառավարման նպատակով պատրաստվում է կրճատումներ կատարել մարզպետարանների աշխատակազմերում: Սպասվում են միջինը 30 տոկոս կրճատումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք ուսումնասիրություն ենք կատարել և պարզել, որ մարզպետարանների աշխատակիցների 40 տոկոսն, ըստ էության, աշխատանք չի կատարում: Միջինը 30 տոկոսը կրճատում է լինելու»,-ասաց Պապիկյանն ու վստահեցրեց, որ կրճատումների արդյունքում ունենալու ենք օպտիմալ կառավարում:

Նախարարը նշեց՝ օրինակ Արագածոտնի մարզում կարող է լինել 28 տոկոս կրճատում, արդյունքում աշխատակիցների թիվը 121-ից կարող է դառնալ 87: Մեկ այլ նախարարությունում հնարավոր է լինի 32 տոկոս կրճատում: Պապիկյանը, միևնույն ժամանակ, վստահեցրեց՝ իրենց նպատակը մարդկանց աշխատազուրկ դարձնելը չէ, այլ կառավարումն արդյունավետ դարձնելը: «Պետական կառավարման համակարգում հնարավորություն պետք է ունենան աշխատել մասնագետները, ովքեր պրոֆեսիոնալ են և տիրապետում են ոլորտին, այլ ոչ թե նրանք, որ ինչ-որ փուլում ունեցել են ծանոթ, բարեկամ»,-ասաց նախարարն ու հավելեց՝  իրենք բոլորի համար պետք է հնարավորություններ ստեղծեն:

Պապիկյանը տեղեկացրեց՝ Տարածքային կառավարման մասին օրենքն ԱԺ-ում կլինի առաջիկայում, որից կբխի մարզպետարանների աշխատակազմերի կրճատումը: Կրճատումը պետք է լինի կառավարության որոշումով: Սակայն ըստ գործող օրենքի՝ դա հնարավոր չէ կենսագործել: Հիմա, ըստ էության, երկու փաթեթներն էլ պատրաստ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am