Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը մեկ միլիոն դոլար պարգեւ Է հայտարարել բեն Լադենի որդու գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար

ԱՄՆ-ը մեկ միլիոն դոլար պարգեւ Է հայտարարել բեն Լադենի որդու գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մինչեւ մեկ միլիոն դոլար պարգեւ Է հայտարարել Համզա բեն Լադենի՝ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդու վերաբերյալ տեղեկատվության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պետական դեպարտամենտի Դիվանագիտական անվտանգության բյուրոյի ղեկավար Մայքլ Էվանոֆը: Ելույթ ունենալով փետրվարի 28-ին կայացած ճեպազրույցում՝ Էվանոֆը հիշեցրել Է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Համզա բեն Լադենի դեմ: Ամերիկյան կողմի տվյալներով՝ նա «լուրջ վտանգ Է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ քաղաքացիների համար»: Պետդեպարտամենտի տեղեկատվությամբ՝ նա 2015 թվականի օգոստոսից պաշտոնապես «Ալ Քաիդայի» շարքերում Է եւ հանդես Է գալիս արեւմտյան մայրաքաղաքների դեմ գրոհների, այդ թվում՝ «ԱՄՆ-ի եւ ամերիկացների դեմ վրեժխնդրության» կոչերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am