Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Վենեսուելայի վերաբերյալ բանաձեւի ռուսական նախագիծը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Վենեսուելայի վերաբերյալ բանաձեւի ռուսական նախագիծը


ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Վենեսուելայի իրադրության կարգավորման վերաբերյալ բանաձեւի ռուսական նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Վենեսուելայի վերաբերյալ բանաձեւի ռուսական նախագիծը չանցավ, քանի որ չհավաքեց աջակցության անհրաժեշտ թվով ձայներ: «Կողմ քվեարկեց ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 անդամ, «դեմ» արտահայտվեց 7 պատվիրակություն, ձեռնպահ մնաց ԱԽ-ի 4 անդամ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Դա նշանակում Է, որ ներկայում չկա Վենեսուելայի իրադրության կարգավորման հստակ ուղի, քանի որ ավելի վաղ մերժվել Էր բանաձեւի մեկ այլ նախագիծ, որն արռաջարկել Էր ԱՄՆ-ը: Ամերիկյան փաստաթուղթն առաջարկում Էր երկրում նոր ընտրություններ անցկացնել ինքնահռչակ նախագահ Գուայդոյի մասնակցությամբ: Ռուսաստանի կողմից առաջարկվում Էր իրադրությունը կարգավորել «Մոնտեվիդեոյի մեխանիզմի»՝ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երխոսության օգնությամբ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am