Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սանասարյանը՝ ԱԱԾ-ում քննվող գործի և դրանով կալանավորված երկու աշխատակիցների մասին

 Սանասարյանը՝ ԱԱԾ-ում քննվող գործի և դրանով կալանավորված երկու 
աշխատակիցների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ նրանից, թե ով կլինի պետական ծառայողը, օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը: Նման համոզմունք հայտնեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործի շրջանակներում ՊՎԾ երկու աշխատակիցների կալանավորման մասին լրագրողների հարցերին:

«Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են: Այդ մարդկանց մեղքը դեռ պետք է ապացուցվի: ԱԱԾ-ի իմ գործընկերներին կոչ եմ արել, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը: «Մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սանասարյանը:

Նրա խոսքով՝ ՊՎԾ-ն շարունակելու է ուսումնասիրել հեմոդիալիզի շուկան՝ «անկախ նրանից՝ ում շահն է այստեղ տրորվում, պետության շահը մենք պետք է պահենք»: «Վերջին օրերին հասցրել են նաև ինձ մահախոսական կարդալ, բայց գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու»,-ասաց Սանասարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ում քննվող գործի հետ իր անունը կապելու խոսակցություններին:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում  քննվող գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 25-ին ՀՀ պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք՝ Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը և նրանց կողմից հովանավորվող տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ.Ա-ն ձերբակալվել են: 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am