Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը նպատակահարմար չի համարում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկի իրականացումը

Կառավարությունը նպատակահարմար չի համարում «Բարգավաճ Հայաստան» 
խմբակցության պատգամավորների առաջարկի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Պետրոսյանի, Դավիթ Մանուկյանի, Շաքե Իսայանի և Իվետա Տոնոյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի իրագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված փետրվարի 28-ի նիստի օրակարգում:

«Նախագծով հնարավորություն կտրվի ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ հա­մա­տեղությամբ աշխատանքային պայմանագրերը կնքել որոշակի ժամկետով կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանա­գրե­րի ժամկետը կրճատել, եթե այդ մասին աշխատողը գրավոր միջնորդել է կամ գրավոր ձևով արտահայտված համաձայնություն է տվել: Հարկ է նշել, որ Օրենսգրքի գործող դրույթի հա­մա­ձայն՝ բոլոր դեպքերում համատեղությամբ աշխատանք կատարողների հետ կնքվում են որո­շակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր»,- նշված է կառավարության որոշման նախագծում:

Գործադիրի հրապարակած որոշման մեջ ընդգծված է, որ ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին հնարա­վո­րություն տալ որոշելու իրենց հետ կնքվող համատեղությամբ աշխատանքային պայ­մա­նագրերի որոշակի ժամկետով լինելը կամ այդ ժամկետի կրճատելը:

«Նախագծի հիմնավորման մեջ ևս որևէ փաստ առկա չէ, թե ինչու պետք է այդ բա­ցա­ռու­թյու­նը նախատեսել միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար: Հակա­ռակը, հիմնավորման մեջ ներկայացված փաստերը վերաբերելի են բոլոր աշխատողներին: Ուստի, ամփոփելով՝ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար Նախագծով տրված բացառությունը նախատեսելը գտնում ենք ոչ նպատակահարմար»,- նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am