Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրությունները անվանել է «հայկական հրաշք». Հայկ Կոնջորյան

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը Հայաստանի խորհրդարանական վերջին 
ընտրությունները անվանել է «հայկական հրաշք». Հայկ Կոնջորյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնում է, որ վեհաժողովում իր ելույթում Պիտեր Օսուսկին Հայաստանում 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրությունները համարել է հայ ժողովրդի հաղթանակը: Նա նկատել է՝ անցկացվել են արդար ու թափանցիկ ընտրություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոնջորյանն այս մասին տեղեկացրեց ԱԺ-ում հրավիրված ասուլիսում:

«Հայաստանի համար առանցքային հարցը 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների մասին զեկույցն էր: Զեկույցով հանդես եկավ Պիտեր Օսուսկին, որը Հայաստանում ընտրություններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարն էր:  Նա շեշտեց, որ ընտրությունները անցկացվել են մարդու իրավունքներին և ժողովրդավարության հիմնարար իրավունքների, ազատություններին համահունչ: Նա նշել է, որ նախկինում տեղ գտած կարևորագույն ընտրախախտումների և արատավոր երևույթների բացակայությունը, մասնավորապես ընտրակաշառքի բացակայությունը մեծ հնարավորություն է ստեղծել, որ Հայաստանում անցկացվեն իսկապես արդար և թափանցիկ ընտրություններ: Եվ վերջում իր զեկույցի պաշտոնական մասն ավարտելուց հետո Օսուսկին նաև շեշտել է, որ այն, ինչին ինքն ականատես է եղել այստեղ, եղել է «հայկական հրաշք»,- ներկայացրեց Կոնջորյանը:

Պատգամավորը հայտնում է՝ Պիտեր Օսուսկին նաև նկատել է, որ այս ընտրություններն, ըստ էության, ոչ թե քաղաքական այս կամ այն ուժի հաղթանակն էին, այլ հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների հաղթանակը: Օսուսկին նաև նա շեշտել է, որ վերջին 20 տարիների ընթացքում դա եղել է իր համար ամենատպավորիչ ընտրությունը: Կոնջորյանը մեծապես կարևորեց այդ հարթակում արված նման ձևակերպումը:

Փետրվարի 21-22-ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Դրան նաև մասնակցել է ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել Հայկ Կոնջորյանը, Անի Սամսոնյանը, Տիգրան Ուրիխանյանը, Մարիա Կարապետյանը, Համազասպ Դանիելյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am