Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևանի «Ուրարտու»-ն հաղթեց բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում

Երևանի «Ուրարտու»-ն հաղթեց բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի առաջին խաղարկության հաղթողը Երևանի «Ուրարտու»-ն է, որը որոշիչ խաղում մրցեց և հաղթեց ռուսական «Արսենալ»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին քառորդում գրեթե հավասար պայքար էր ծավալվել և միայն վերջնամասում «Ուրարտու»-ն առաջ անցավ հաշվի մեջ` 20:12: Երկրորդ քառորդում երևանյան ակումբի բասկետբոլիսներն անտեղի սխալվում էին պաշտպանությունում: Սակայն «Ուրարտու»-ն պահպանեց հաշվի մեջ ունեցած առավելությունը, և թիմերը մեծ հանգստի գնացին 10 միավորի տարբերությամբ` 46:36:

Երրորդ քառորդը լի էր փոխադարձ սխալներով: Ռուսական թիմին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, և խաղակեսն ավարտվեց 64:57 հաշվով՝ հօգուտ «Ուրարտու»-ի: Առավել լարված չորրորդ քառորդն ավարտվեց «Ուրարտու»-ի առավելությամբ և թիմն ի վերջո հաղթեց 92:73 հաշվով` հաղթելով առաջին անգամ անցկացվող ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am