Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՀ-ն Հայաստանի համար կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ. նախորդ երկու տարիներին կանխատեսվածն իրական ցուցանիշից ցածր է եղել

ԱՄՀ-ն Հայաստանի համար կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ. նախորդ երկու 
տարիներին կանխատեսվածն իրական ցուցանիշից ցածր է եղել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար 2019թ-ին կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ:  Այդ կանխատեսման համար զգալի գործոն է եղել նաև արտաքին միջավայրի ազդեցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամին՝ամփոփելով ԱՄՀ պատվիրակության՝ Երևան կատարած երկշաբաթյա այցը: 

«Հայաստանի համար 2019-ին կանխատեսել ենք 4.5 տոկոս տնտեսական աճ: Այդ կանխատեսումը կատարելիս մենք հենվում ենք 3-4 գործոնի վրա: Դրանցից առաջինն աճի ներուժն է, կամ, այսպես ասած, պոտենցիալ աճը, որն արտացոլում է տնտեսության աճի կարողության չափը: Հայաստանում, մեր կարծիքով, այն 4.5 տոկոս է»,-ասաց հայաստանյան առաքելության ղեկավարը: 

Նրա խոսքով՝ երկրորդ գործոնն այն է, որ փոքր բաց տնտեսությունների համար բավականին լուրջ կարող է լինել արտաքին միջավայրի ազդեցությունը: ԱՄՀ-ի գնահատմամբ՝ այս տարի արտաքին միջավայրը ավելի քիչ բարենպաստ ազդեցություն կունենա: «Դա, մասնավորապես, պայմանավորված կլինի պղնձի գներով և արտերկրից փոխանցումներով, որոնք Հայաստանի տնտեսական աճի մեջ բավական զգալի դերակատարում ունեն»,-նշեց Սամին:

Նա, այնուամենայնիվ, նկատեց, որ 2017թ-ին տնտեսական աճը զգալիորեն բարձր է եղել ԱՄՀ-ի կանխատեսած ներուժի ցուցանիշից: 2018-ի ցուցանիշը ևս բարձր է եղել իրենց կանխատեսումներից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am