Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Իմ քայլը» խմբակցությունը մարտի 1-ի երթի մասնակցության ձևաչափը որոշելու համար ստեղծել է աշխատանքային խումբ

«Իմ քայլը» խմբակցությունը մարտի 1-ի երթի մասնակցության ձևաչափը որոշելու 
համար ստեղծել է աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մարտի 1-ի երթին խմբակցության մասնակցության ձևաչափը հստակեցնելու համար աշխատանքային խումբ է ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ նման որոշում է կայացվել խմբակցության նիստում:

«Նիստում հիմնականում քննարկեցին մարտի 1-ի երթի համար խմբակցության անելիքների վերաբերյալ հարց: Սակայն, քանի որ խմբակցությունը մեծ է, ստեղծեցինք աշխատանքային խումբ, որն արագ կմշակի մասնակցության ձևաչափը: Աշխատանքային խումբը կհավաքի առաջարկները և կորոշենք»,-ասաց Սիմիդյանը:

Նա նշեց՝ մասնակցության վերաբերյալ պատգամավորների առաջարկներն ու կարծիքները շատ են եղել: Աշխատանքային խումբը առաջարկների կոնտեքստում ի մի կբերի՝ պաշտոնապես հայտարարում են, որ ողջ խմբակցությունով են մասնակցելու երթին, թե ով ինչպես կորոշի:

«Սա հիշատակի երթ է: Երկրորդ հերթին պետք է կարևորենք, որ Հայաստանում քաղաքական գործընթացների պատճառով որևէ մարդ կյանքի իրավունքից չզրկվի կամ առհասարակ որևէ իրավունք չոտնահարվի»,-նշեց Սիմիդյանը:

Երթը կսկսվի մարտի 1-ին ժամը 18։30-ին Ազատության հրապարակից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ քաղաքացիներին հրավիրել էր 2019 թվականի մարտի 1-ին քաղաքացիական հզոր երթով շարժվել Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Նա հայտնել է նաև,  որ այդ օրը հարգանքի տուրք կմատուցվի 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերի հիշատակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am