Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Տիմոշենկոն հայտարարել Է Պորոշենկոյի պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու մասին

Տիմոշենկոն հայտարարել Է Պորոշենկոյի պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու մասին
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել Է պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոյի պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու մասին՝ բանակում ընդգրկուն հափշտակումների՝ հրապարակված լրագրողական հետաքննությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Bihus.info լրագրողական հետաքննությունների թիմը նախօրյակին հրապարակել Է նյութ, որտեղ բացահայտել Է պաշտպանական համալիրում ընդգրկուն հափշտակումների սխեման, որի հետ իբր առնչություն ունեն Պորոշենկոյի մերձավոր պաշտոնատար անձինք: Նյութում ապացուցվում Է, որ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի առաջին փոխքարտուղար Օլեգ Գլադկովսկու որդին՝ Իգորը, նրա ընկեր եւ բիզնես-գործընկեր Վիտալի Ժուկովը, ինչպես նաեւ Անդրեյ Ռոգոզան 2016 թվականից Ուկրաինայի պաշտպանական ձեռնարկություններին են վաճառել ռազմական տեխնիկայի պահեստամասեր մինչեւ 300 տոկոս հավելագնով:
Ապրանքը նրանք իբր ներկրել են ՌԴ-ի տարածքից մաքսանենգ ճանապարհով կամ Էլ գնել են Ուկրաինայի զորամասերի պահեստներից: Լրագրողները պնդում են, որ այդ կերպ «Ուկրօբորոնպրոմ»-ից ստացվել Է առնվազն 250 միլիոն գրիվնա (ավելի քան 9 միլիոն դոլար):
«Մենք կարծում ենք, որ այն, ինչ արվել Է, եւ այն, ինչ լրագրողների կողմից հրապարակվել Է, վերաբերում Է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածին՝ պետական դավաճանություն… Մենք հայտարարում ենք, որ մյուս խմբակցությունների հետ մեկտեղ սկսում ենք նախագահի պաշտոնազկման ընթացակարգը»,- հայտարարել Է Տիմոշենկոն՝ փետրվարի 26-ին ելույթ ունենալով Ռադայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am