Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի խորհրդարանի անդամները խնդրել են Ռոուհանիին՝ Զարիֆին թողնել ԱԳ նախարարի պաշտոնում

Իրանի խորհրդարանի անդամները խնդրել են Ռոուհանիին՝ Զարիֆին թողնել ԱԳ նախարարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի անդամների մեծամասնությունը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված նամակ են ստորագրել Ջավադ Զարիֆին ԱԳ նախարարի պաշտոնում թողնելու խնդրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ իրանական խորհրդարանը փետրվարի 26-ի նիստի ընթացքում քննարկելու Է ԱԳ նախարարի հրաժարականի հարցը:

Գործակալության տվյալներով՝ իրանական խորհրդարանի անդամների մեծամասնությունն ստորագրել Է Ռոուհանիին հասցեագրված նամակը, որում խնդրել են, որ Զարիֆը շարունակի աշխատել ԱԳ նախարարության ղեկավարի պաշտոնում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լույս փետվրվարի 26-ի գիշերը հայտարարել Է, որ թողնում Է իր պաշտոնը:

«Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել Է Զարիֆն իր Instagram-ում:

Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունը գլխավորել Է 2013 թվականի օգոստոսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am