Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին աճել է 6.1 տոկոսով

 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին աճել է 6.1 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թվականի հունվարին 6.1 տոկոսով աճել է 2018 թվականի հունվարի համեմատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

2019թ. հունվարի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 22.1 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը 26.3 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.6 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 2.6 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 19.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 0.4 տոկոսով պակաս է 2018-ի հունվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.1 տոկոսով (172 հազար 198 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 149 399 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 6.5 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 184 հազար 646 դրամ` աճելով 1.8 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2019-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7.6 տոկոսով, ընդ որում` արտահանումը նվազել է 15.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 3.3 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվարին եղել է 485.79:

ԱՎԿ-ն տեղեկացնում է, որ այսուհետ գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտի ցուցանիշը հրապարակվելու է միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ: Սույն մոտեցումը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am